Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում 2025-ի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։
Համապատասխան որոշման նախագիծը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության, պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ:
Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
22 Նոյեմբեր, 2024 16:00
1037
Նորակոչիկների առօրյան և նպատակադրումը՝ դառնալ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու. տեսանյութ
10 Ապրիլ, 2026 10:33
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար. նրա ու ևս 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
13 Մարտ, 2026 11:50
Դատախազությունը պահանջում է ՊՆ նախկին հրամանատարից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ
04 Մարտ, 2026 10:28