Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք այսպես թե այնպես հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չի, որ այդ քննարկումները կապվեն կոնկրետ անձանց հետ»,- այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Վարչապետը նշեց, որ կադրային փոփոխությունները իրենք իրենց բնույթով, եթե պայմանական ասենք, ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային. «Պետք է ասեմ, որ բոլոր այդ մարդիկ իրենք էական ներդրում են ունեցել համակարգերի զարգացման գործում: Մյուս կողմից ակնհայտ է, որ այն ուղղություններում, որտեղ տեղի են ունեցել իրադարձությունները որոշակի հարցեր կան, որոնք կամ 2018 թվականից են բարձրացվել, կամ դրանից առաջ, մինչև օրս էլ և այդ հարցերը արդյունավետ հասցեագրման անհրաժեշտություն ունեն»:
Փաշինյանի ընկալմամբ ղեկավարը մի կողմից համակարգը պետք է առաջնորդի և այդ առումով լինի համակարգի մաս, իսկ որոշ առումով պետք է որոշակի տարանջատվածություն ունենա համակարգից, որպեսզի կարողանա հենց համակարգը տեսնել կողքից: