Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կիրակի օրը այո, ուշ երեկոյան ոչ, գրավոր տեքստով այո: Այս մասին այսօր`հոկտեմբերի 22-ին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով այն հարցին, որ կիրակի օրը sms հաղորդագրությամբ է զգուշացրել, որ ազատման դիմում գրեն պաշտոնյաները:
«Այստեղ կան նրբություններ, կան քաղաքական, իրավական, բարոյական նրբություններ և ես կարևոր եմ համարել, որ այն ինչ ասում եմ լինի գրավոր, որպեսզի այդ գրավոր տեքստը ըստ անհրաժեշտության այդ տեստը լինի գրավոր, որ մենք կարողանանք դեմ առ դեմ խոսել, քանի որ բանավոր խոսակցությությունը վատ չէ, բայց բանավոր խոսակցության շուրջ կարող են լինել շատ լայն մեկնաբանություններ, տարընթերցումներ և այլն»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ իր փորձը ցույց է տալիս, որ այնտեղ որտեղ խոսակցությունը գրավոր է, այդ խոսակցությունը ավելի արդյունավետ է և հետագա տարընթերցումների տարածքը ավելի քիչ:
Վարչապետը նաև հայտարարել է, որ այդ ամենը միանձնյա որոշում էր, քանի որ վարչապետը ունի իր լիազորությունների շրջանակը: