Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման հարցերի մասին՝ մենք աջակցում ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, համեմատելի իրական այլընտրանքներ չկան։ Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին` ապահովելու Հայաստանի անվտանգությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով:
Այս մասին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Известия»-ին տված հարցազրույցում։
Նա նաև նշել է, որ ՌԴ-ն ակնկալում է հայ գործընկերների ակտիվ ներգրավվածությունը Եվրասիական մայրցամաքում հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի մշակման համատեղ ջանքերում, որի գաղափարն առաջ է քաշել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս տարվա հունիսի 14-ին կայացած հանդիպման ժամանակ։