1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 25-ին, ժամը 8-ին, Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Կիա» մեքենայի վարորդը, 4 ուղևորները և «Նիսանի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Նոյեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» ուղևոր 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
26 Նոյեմբեր, 2024 15:24
191