
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանը դե յուրե մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և այդպիսով պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները, երեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մենք կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իրենց ուղին Կազմակերպությունում հետագա աշխատանքի վերաբերյալ։ Ես նշում եմ, որ դե յուրե Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ, և այդպիսով Հայաստանը պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները»,- ասել է Ուշակովը։
Նա հավել է, որ ՀԱՊԿ-ում աշխատանքին Հայաստանի ֆիզիկական վերադարձի դռները բաց են, և հույս հայտնելով, որ հայկական ներկայացուցիչները վաղ թե ուշ կվերսկսեն իրենց համագործակցությունն այդ կազմակերպության շրջանակներում։