Պետդեպարտամենտը կատարելու է ԱՄՆ ներկա նախագահ Դոնալդ Թրամփի հրամանները՝ կապված նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմին լիազորություններ փոխանցելու կարգի հետ: Այս մասին 1lurer.am-ի փոխանցմամբ  Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ արտաքին գործերի նախարարության ղեկավար Մայքլ Պոմպեոն:

 

«Մենք միաժամանակ կունենանք մեկ պետքարտուղար և մեկ նախագահ: Դա նախատեսված է օրենքով, և մենք միշտ կատարում ենք նման պարտավորությունները»,- ասել է պետքարտուղարը:

 

Երկուշաբթի Թրամփը վարչության ղեկավարին, ինչպես նաև իր վարչակազմի անդամներին խորհուրդ է տվել «անել բոլոր անհրաժեշտ միջոցառումները»: Նախագահը նկատի է ունեցել հաջորդ վարչակազմին լիազորությունները փոխանցելու հետ կապված նախնական ընթացակարգերը: Այսպիսով, հանրապետական նախագահն ըստ էության հրահանգել է սկսել իշխանությունը Բայդենին փոխանցելու գործընթացը, միաժամանակ չի ընդունել իր պարտությունն ընտրություններում և հասկացրել է, որ շարունակելու է դատական գործընթացը ՝ հավատալով իր հաղթանակին:

155