Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանում կայացել է «Կիլիկիա» Բիզնես Ակումբի մոբայլ հավելվածի շնորհանդեսը։ Հավելվածը կոմունիկացիոն հարթակ է, որի շնորհիվ մասնակիցները ստեղծում են գործարար կապեր բիզնեսմենների, արվեստի բնագավառի ներկայացուցիչների, պետական ծառայողների և այլոց հետ` աշխարհի տարբեր երկրներում` ըստ հետաքրքրությունների, ոլորտների, գտնվելու վայրի և այլն։ Այն առաջին հայկական հարթակն է, որի շնորհիվ ստեղծվում են նոր որակի B2B, B2C (C2C) և B2G կապեր։
«Ծրագրի հնարավորությունները և ամբողջական ֆունկցիոնալը առայժմ հասանելի են միայն մեր ակումբի մասնակիցներին և գործընկերներին, սակայն ապագայում կընդլայնենք օգտվողների շրջանակը»- նշեց «Կիլիկիա» ակումբի նախագահ Նվեր Սարգսյանը։
«Կիլիկիա» հայկական ակումբը ստեղծվել է 2014թ նոյեմբերի 22֊ին։ Այն փակ ակումբ է, գործում է ոչ հրապարակային ձևաչափով։ Ակումբի մասնակիցների ցանկը հասանելի է միայն մյուս մասնակիցներին, չկա անդամավճար, իսկ ակումբի գործունեության մեջ տարեկան նվազագույն ներդրումը կազմում է 50 հազար ԱՄՆ դոլար։
Հավելվածի շնորհանդեսը կայացել է «Կիլիկիայի» 10֊ամյակի միջոցառումների շրջանակներում։