Մասիսում վրաերթի է ենթարկվել 15-ամյա երեխա
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 29-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 08:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ա.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Արարատյան և Հերացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Ա. Պ.-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային տեղափոխել է «Մասիս» բժշկական կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ավտոմեքենան հաշվառված է «Վեոլիա ջուր» ընկերության հաշվեկշռում, վարորդն էլ աշխատում է նշված ընկերությունում:
29 Նոյեմբեր, 2024 10:46
378