Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք պետական բյուջեն քննարկելիս պետք է ևս մեկ անգամ արձանագրենք, որ ըստ էության բյուջեն ինքնիշխանության շատ կարևոր հատկանիշ է: Պետություն, պետականություն, անկախություն, ինքնիշխանություն ասելով առաջին հերթին պետք է հասկանալ պետական բյուջե, բայց նաև պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մասն է: ՀՀ-ում չկա նույնիսկ մի մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում»,- այս մասին իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետն ընդգծեց, որ կարևոր է ընկալել, թե «ինչպես է աշխարհն ընկալում մեզ». «Երբ փորձում էի ամփոփել վերջին վեցուկես տարվա ընթացքում իմ ունեցած տպավորությունները, գալիս եմ մի անխուսափելի եզրակացության. մեր միջին վիճակագրական իմիջը աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ: Ընդհանուր առմամբ այն ուղերձը, որ մենք ուզում ենք հղել աշխարհին, հետևյալն է, որպեսզի մենք ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարենք: Այս օրակարգը նոր չէ: Ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևը ազգ-բանակն է: Բայց պիտի նաև արձանագրեմ, որ համզոված չեմ, որ սա առաջին բանաձևի ճիշտ արձագանքն է, որովհետև ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության և շարունակության մեջ է: Եթե դու դիրքավորվում ես որպես ազգ-բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ:

Ազգ-նահատակ, ազգ-բանակ բանաձևերը հաղթահարելու համար  մեզ պետք է որդեգրել մեկ այլ տրամաբանություն՝ պետության տրամաբանություն, որը գործում է միայն ու միայն սեփական շահերին համապատասխան, իսկ այդ շահը տնտեսական զարգացումն է: ՀՀ-ն պետք է  գործի միայն ու միայն սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան»:
 

259