Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քաղաքական մտավոր էլիտայի ամենաշատ մեջբերվող վերնագիրը Հովհաննես Թումանյանի հոդվածն է, որը վերնագրված է «Անկեղծ չենք»: 30 տարի ով ինչ խոսի, ասում է՝ Հովհաննես Թումանյանը գրել է, որ մենք անկեղծ չենք և շարունակում ենք անկեղծ չլինել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ինքն էլ է միանում այդ հոծ քաղաքական, մշակութային, մտավորական բանակին, հղում անելով Թումանյանի «Անկեղծ չենք» հոդվածին, նշելով, որ անկեղծ է որքան վերնագիրը մեջբերելուց առաջ, այդքան էլ հետո:

«2018 կամ 2017 կամ 2016 թվական. Ղարաբաղը ի՞նչ է, Ղարաբաղը անկախ պետությու՞ն է, չէ, որովհետև անկախ պետությունը ունի իր ատրիբուտը: Մինչև հիմա մեր բարեկամներն էլ, ոչ բարեկամներն էլ ասում են, եթե տենց էր՝ ճանաչեիք: Ընդ որում, որ մեզ վերագրվում է դավաճանությունը, դրանից առաջ ես պատգամավոր եմ եղել այս դահլիճում, ընդդիմության կողմից նախաձեռնություններ է եղել, որ ճանաչենք: Մենք ասել ենք, ոչ Ղարաբաղը անկախ պետություն չի, շատ լավ, Ղարաբաղը Ադրբեջա՞ն է, չէ, որովհետև ով ասեր, որ Ղարաբաղը Ադրբեջան է, պարզ է, թե ինչ կարձագանքեին։ Ղարաբաղը Հայաստա՞ն է, չէ, Ղարաբաղը Հայաստան չի: Լավ, ժողովուրդ, Ղարաբաղը անկախ չի, Հայաստան չի, Ադրբեջան չի, բա ի՞նչ ա Ղարաբաղը»,- ասաց նա:

Վարչապետն իր խոսքում ընդգծեց, թե ինչու է այս հարցը կարևոր: 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

294