Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատար է վթարվել. ավտոճանապարհը որոշ ժամանակ երկկողմանի փակ է եղել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 10:12-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բեռնատարը մերկասառույցի պատճառով ընդունել է մկրատաձև դիրք. ավտոճանապարհը երկկողմանի փակ է:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են «Daf» մակնիշի բեռնատարը. ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:
03 Դեկտեմբեր, 2024 15:52
145