Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Մենք ունենք 604 միլիարդի ճեղքվածք, որը տարվա կտրվածքով պետք է ունենանք, որպեսզի կարողանանք այն ծրագրերը, որոնք նախատեսել է կառավարությունը և Դուք, վճարենք։ Սա մեր բոլորիս մտքի մեջ է, որ 604 միլիարդը պակասում է։ Հիմա ինձ կասե՞ք այն գործիքները, որով մենք պետք է, օրինակ, արդյունավետություն, վարչարարություն, նոր գեներացիա ապահովենք, որտեղի՞ց է, որ Դուք ներդրումներ պետք է կատարեք՝ մեզ նոր գեներացիա պահովվի, որ Դուք օգոստոսին ասեք մեզ՝ 604 չէ, այլ 500 է պետք»,- ասաց Սուքիասյանը՝ հարց ուղղելով Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։
«Ի՞նչ կարգի գործողություններ եք անելու, որ մենք ավելի արդունավետ հասնենք նրան, որ այդ գումարների մեծ մասը միայն ու միայն ծառայի գեներացիայի համար։ Այն քաղաքականությունը, որը Դուք պետք է փոխեք, որպես իշխանություն, կառավարությունը, մենք բոլորով, դա ներդրումային քաղաքականություն է, որը մեզ շատ է խանգարում»։
Հարցին ի պատասխան՝ Հովհաննիսյանը նշեց, որ խոսքը 2025 թվականի պակասուրդի մասին է՝ շեշտելով, որ հարցը բոլոր փուլերում իրենց ուշադրության կենտրոնում է։ «Ցավով պետք է ասեմ, որ կան սոցիալական պարտականություններ, որ պետք է արվեն, և ինչպես գիտեք, ահռելի հատված գնում է այդ ուղղությամբ»,- նշեց նախարարը՝ ասելով, որ Էկոնոմիկայի նախարարության հետ քննարկում են աջակցության գործիքները, որոնք պետք է թիրախային աջակցություն ցույց տան, օրինակ բելերով, որ իրենց վերջին աջակցության ծրագիրը ՏՏ ոլորտին է, որը գեներացիա պետք է ապահովի։
Ընդհանուր առմամբ՝ կապիտալ ծախսերի մակարդակի բարձրացումը այն հիմնական գործոններից է, երբ խոսում ենք պոտենցիալի բարձրացման մասին, մեր պոտենցիալը բարձրացել է նաև այս կապիտալ ծախսերի ավելացման շնորհիվ»,- ասաց նախարարը։
Սուքիասյանը հետաքրքրվեց, թե կապիտալ ծախսերի մասով ոսկե միջինը կարողանու՞մ են գտնել, որ այն հատվածը, որը գնալու է Էկոնոմիկայի նախարարության պնդմամբ այս կամ այն ոլորտում ներդրումներին, և կապիտալ ծախսերը, որոնք ուղիղ կատարում են թե՛ պաշտպանության ոլորտում, թե՛ այլ ճյուղերում։
Նա անդրադառնալով IT ոլորտի օրինակին՝ նշեց, որ չգիտեն ինչ են ունենալու, որովհետև նախկինում ոչ մի վիճակագրություն, վերլուծություն չի եղել, ուղղակի տարբեր մարդկանց հետ զրուցելով են այդ փոփոխությունը արել․ «Շատ կուզենամ ունենալ, թե ամեն մի կազմակերպություն ինչ կարգի գեներացիա է ապոհվել՝ նոր աշխատատեղեր, ինչով է զբաղվել, ոնց է դարձել մրցունակ, եթե չէ՝ միգուցե այլ ոլորտի վրա այդ գումարը ծախսենք»։
Նախարարը նշեց, որ դա շատ տեղին դիտարկում է և Ֆինանսների նախարարությունը պնդում է՝ ցանկացած որոշման, ծախս անելու դեպքում այդ հիմնավորումները ներառել։