Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բանակցություններում լինում են բարդ խոսակցություններ, ժամանակատար խոսակցություններ, դժվարություններ, լինում են հարցեր, որոնց շուրջ լինում է հասնել պայմանավորվածության և մենք հիմա գործընթացի մեջ ենք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«Միջնորդությունների վերաբերյալ մենք ասել ենք, որ  շարժվում ենք երկկողմ խոսակցությունների տրամաբանությամբ, տեղի են ունեցել արդեն հանդիպումներ, մեկ անգամ նաև մեծ ներկայացուցչական կազմով վարչապետն է ուղիղ հանդիպել և ըստ էության ՀՀ-ի ու Ադրբեջանի մեջ նման երկկողմ հանդիպում չէր եղել, սա էլ պետք է արձանագրենք,  և հիմա այս տրամաբանությամբ շարժվում ենք առաջ: Միջնորդներ, որոնք կլինեն սեղանի շուրջ, մենք ասել ենք՝ մենք ընդունում ենք ցանկացած մեր գործընկերոջ աջակցությունը, որի աջակցությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

276