Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Մենք պետք է գտնենք այն նուրբ շեմը, որը հնարավորություն կտա ապահովել, որ քաղաքացու քվեն որեւիցե եղանակով չտուժի արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում»,- Ազգային ժողովում իր ճեպազրույցի ընթացքում ասաց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Նա ընդգծեց՝ որևիցե մեկը չի նախատեսում օգտագործել կամ քննարկել արտակարգ դրության ինստիտուտը քաղաքականացնելու կոնտեքստում։
«Մենք քննարկել ենք այս հարցը՝ ելնելով այն իրավիճակից, որ նախկինում բախվել ենք դեպքերի, երբ ընտրական գործընթացներին զուգահեռ Հայաստանի սահմաններին ոչ անվտանգ իրավիճակ է ձեւավորվել։ Մենք փորձել ենք այս իրավիճակները կանխել եւ գաղափարը հետեւյալն է՝ ինչպես անենք, որ արտակարգ կամ ռազմական դրությունը չազդի եւ չպետք է ազդի քաղաքացու քվեի վրա»,- ասաց նա։