Ձմեռային անվադողերով երթևեկելը՝ պարտադիր պահանջ․ կարգավորումն ուժի մեջ է մտել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօրվանից ուժի մեջ է մտել օրենսդրական կարգավորումը, ըստ որի՝ ձմեռային անվադողերով երթևեկելը մարտի 31-ը ներառյալ դառնում է պարտադիր պահանջ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․
- թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,
- սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է,
- հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին կարգելվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց վրա տեղադրված են բութակային հակասահքային անվադողեր:
Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:
10 Դեկտեմբեր, 2024 21:05
582
ՄԻՊ ձմեռային դպրոցի մասնակիցներին ներկայացվել են խտրականության բացառման սկզբունքի բովանդակությունը, ՄԻ պաշտպանությունը գործարարության ոլորտում
24 Փետրվար, 2025 10:13
Շտապօգնության մեքենաների անվադողերը ձմեռայինով փոխարինվել են դեռևս 2024թ. նոյեմբերի 1-ից
20 Փետրվար, 2025 22:48
Ավտոբուսների համար երբևէ ձմեռային անվադողեր չեն ձեռքբերվում․ Արմեն Գալջյանն արձագանքել է Հայկ Մարությանին
20 Փետրվար, 2025 20:42
Շտապօգնության մեքենաների անվադողերը ձմեռայինով փոխարինվել են դեռևս 2024թ. նոյեմբերի 1-ից
20 Փետրվար, 2025 22:48
Ավտոբուսների համար երբևէ ձմեռային անվադողեր չեն ձեռքբերվում․ Արմեն Գալջյանն արձագանքել է Հայկ Մարությանին
20 Փետրվար, 2025 20:42
ՃՈ-ն հորդորում է մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով
06 Հոկտեմբեր, 2021 18:06
Գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
28 Ապրիլ, 2025 13:30
Ապրիլի 23-25-ը հայտնաբերվել է 11 հետախուզվող. ՆԳՆ
25 Ապրիլ, 2025 12:57
ՆԳՆ և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին
24 Ապրիլ, 2025 14:36