Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իմ աշխատասենյակում տեսախցիկ կա, որ որոշ սրահներ ես տեսնում եմ, մի օր նկատեցի, որ այդ սրահներ ես օրերով չեմ մտնում և մարդ էլ չի մտնում, այդտեղի  ջահերը լրիվ վառած են, միացրած է, այսինքն հոսանք է միացրած ու ես մեր գործընկերներին ասացի՝ ժողովուրդ ջան, էդ լույսերը ինչի՞ եք վառած պահում, եթե այդտեղ իրադարձություն տեղի չի ունենում, այդ դահլիճի լույսը ինչի՞ եք  վառած պահում, հետո անջատեցինք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հետո հետադարձ սարսափով մտածեցի, թե նախ այս վեց ու կես տարվա ընթացքում, դրանից առաջ ուրիշ վեց ու կես տարիների ընթացքում ինչքան է այդ ջահը միացված եղել: Դա գիտե՞ք ինչից է, որովհեև միացնող-անջատողը մտածում է՝ դե ով է սրա տերը, պետական փող ա էլի, հո չեն գալու վերջում ասեն, խի ես ավել վառել։ Հիմա էկեք նայենք, թե այդ ջահերը ինչքան են անիմաստ պետական բյուջեից փող տարել, որ հաշվենք կարող է սարսափելի թիվ լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև նշեց, որ կառավարական կեցավայրի տները չեն տաքանում և ձմռանը այդտեղ ապրողները սառում են. «Քիչ է մնում՝ Իջևանից փայտի վառարան ուզենք, խողովակն էլ պատուհանից հանենք։ Բայց սա չի պրոբլեմը։ Գազը, մեկ է, վառվում է, ջեռուցման համար բյուջեով նախատեսված գազը վառվում է, բայց տունը չի տաքանում»:

 

Մանրամասները՝ տեսանյութում

414