Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիան նախազգուշացնելու է Միացյալ Նահանգներին Սիրիայի հյուսիսում Քրդստանի աշխատավորական կուսակցության ուժերի ներկայությանը վերջ տալու անհրաժեշտության մասին։ Հակառակ դեպքում Անկարան միջոցներ կձեռնարկի տարածաշրջանն ահաբեկիչներից մաքրելու համար, հայտնում է CNN Turk-ը։
Նրա խոսքով, թուրքական կողմի այս ուղերձը կհայտարարվի Անկարայում Հանրապետության ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունների ժամանակ, որոնք նախատեսված են դեկտեմբերի 13-ին։
Մասնավորապես, թուրքական կողմը ուշադրություն կհրավիրի Վաշինգտոնի կողմից Սիրիայի հարցում ստանձնած պարտավորությունները չկատարելու և Քրդստանի աշխատավորական կուսակցության և նրա սիրիական ճյուղին՝ Ժողովրդական պաշտպանության ուժերին, աջակցությունը դադարեցնելու անհրաժեշտության վրա։