Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ կոչ է արել Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին, որոնք առնչվում են հիմնականում Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, վայր դնել զենքերը և հայտարարել իրենց կազմալուծման մասին։ Այդ մասին նա հայտարարել է խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստի ժամանակ։

«Եթե քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» վայր չդնեն զենքերը, դրանք չեն կարողանա խուսափել իրենց մոտալուտ ճակատագրից, ասել է Էրդողանը։ Մենք ուժ ու հնարավորություն ունենք լուծելու այս հարցը։ Բոլոր [արտաքին ուժերը] պետք է ձեռքերը հեռու պահեն տարածաշրջանից, այլապես մենք մեր սիրիացի եղբայրների հետ միասին կկտրենք ԴԱԻՇ-ի և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» գլուխները։

 

337