Երեքշաբթի օրը թուրքական անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Իրաքի հյուսիսային Նինվե նահանգում գտնվող բնակելի շենքերից մեկին։ Այս մասին հայտնում է Shafaq News պորտալը՝ վկայակոչելով քրդական ինքնավարության վարչակազմի աղբյուրին։

Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ, նրանց ստույգ թիվը դեռ հայտնի չէ։ Հարվածի բոլոր զոհերը պատկանում էին Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը աջակցող խմբերին։

Անկարան Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը համարում է ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը։ Անցյալ տարվա նոյեմբերի 20-ի գիշերը Թուրքիան օդային գործողություն է իրականացրել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում, որին մասնակցել է ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու թռչող սարք։ Հարվածները հասցվել են Անկարայի կողմից արգելված կուսակցության հենակետերին։ 

679