Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայկական կողմը դրական է գնահատում ռուսական կողմի կառուցողական ջանքերը փոխշահավետ համագործակցության պոտենցիալի ավելացման ուղղությամմբ՝ ԱՊՀ շրջանակում։  Այս մասին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։

Նա նշել է նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությունը ԱՊՀ երկրների տնտեսությունների մրցունակության ապահովման եւ կոոպերացիայի զարգացման համար մասնակից պետությունների տնտեսվարող սուբյեկտների միջեւ՝ տեխնոլոգիական վերափոխումների պայմաններում։

Գրիգորյանը նաեւ կարեւոր է համարում ԱՊՀ երկրների համագործակցության հուշագրի ստորագրումը թվային տրանսպորտային համալիրի վերափոխման ոլորտում. «Փաստաթուղթը ենթադրում է տեղեկատվական տարածքի զարգացում տրանսպորտային ճյուղում եւ առաջավոր տեղեկատվա-հաղորդակցային տեխնոլոգիաների ներդրում, ինչն, անշուշտ, կնպաստի լոգիստիկ ծառայությունների արդիականացմանը Համագործակցության ողջ տարածքում»։

Փոխվարչապետը ընդգծել է աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը ԱՊՀ երկրների միջեւ փոխադարձ առեւտրի խոչընդոտենրի վերացման հարցում՝ հաշվի առնելով ազգային շահերը։ Նա այս համատեքստում նշել է բարձր մակարդակի աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման կարեւորությունը։

Գրիգորյանը նաեւ նշել է հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարեւորությունը, որի նպատակն է տարածաշրջանի առեւտրատնտեսական պոտենցիալի լիարժեք իրականացումը տրանսպորտա-հաղորդակցային ենթակառուցվածքների ստեղծման միջոցով ինչպես Արեւելք-Արեւմուտք, այնպես էլ Հյուսիս-Հարավ ուղղություններով։

255