Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր Ծաղկաձորում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ։

Նախարարը նախ ներկայացրել է առողջապահության ոլորտում 5-ամյա ռազմավարության ընթացքը նշելով, որ այն բաղկացած է  2 կտորից՝ մարդու առողջության հիմնական ցուցանիշների բարելավում՝ կյանքի միջին տևողություն, մոր և մանկան առողջություն, վաղաժամ մահացության կրճատում, ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների նվազեցում` առողջ կենսակերպ, սննդային ճիշտ սովորությունների խթանում, ծխախոտային արտադրատեսակների օգտագործման սահմանափակում և  2-րդը՝ առողջապահական ենթակառուցվածքների արդիականացում։

Ավանեսյանը ասաց, որ պետպատվերի շրջանակները ընդլայնվել են և խոսքը գնում է  ոչ միայն սպասարկաման թվերին, այլ նաև  ծառայությունների շրջանակին: Անդրադառնալով ենթակառուցվածքների արդիականացմանը նախարարն ասաց, որ որոշում է կայացվել զերծ մնալ վերակառուցումների մոտեցումներից, քանի որ այնուամենայնիվ որակը չի բարելավվում։

Հարցուպատասխանի ընթացքում անդրադառնալով ապահովագրության համակարգի ներդրմանը Ավանեսյանն ասաց, որ պետական բյուջեով միջոցներ չեն նախատեսվել համակարգի ֆինանսավորման համար, քանի որ բարեփոխումը ծավալուն է և բարդ, սակայն մեր երկիրը պետք է գնա այդ ճանապարհով. «Համակարգի ներդրման նպատակն է բարելավել ծառայությունների հասանելիությունը, նվազեցնել քաղաքացիների առողջապահական ծախսերի բեռը և բարձրացնել արվող ծախսերի արդյունավետությունը»,- հավելեց նախարարը։

Հարցին՝ արդյոք ավարտվել է զոհված զինծառայողների նույնականացման գործընթացը նախարարն ասաց, որ կան մասունքներ, որոնք ԴՆԹ փորձաքննման ենթակա չեն՝ վնասման աստիճանից ելնելով, ինչպես նաև կան նույնականացված, բայց չհուղարկավորված մասունքներ, սակայն եթե հարցը չի վերաբերում որևէ քրեական գործի, ապա մասունքների նույնականացման գործընթացն ավարտվել է:

Անդրադառնալով էլեկտրոնային դեղատոմսերին նախարարն ասաց, որ տեխնիկական տեսանկյունից համակարգը պատրաստ է, իսկ դեղատները պետք է պահպանեն պահանջները, քանի որ այն իրենից ծախս չի ենթադրում, ուստի դեղագործական ընկերությունները փաստարկներ չունեն, թե ինչու չեն ցանկանում կատարել այն։

666