Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աշխարհը հայտնվել է մի իրավիճակում, որտեղ ինստիտուցիոնալ լուծումները, մեղմ ասած, լավ չեն աշխատում: Միևնույն ժամանակ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, և դա չի վերաբերվում միայն Հայաստանին. ըստ էության առնվազն տարածաշրջանում բոլոր երկրները բախվում են այդ ռիսկերին, որտեղ մենք պարտավոր ենք հաշվի առնել պարենային անվտանգության, էներգետիկ անվտանգության ռիսկերը և ըստ այդմ կառավարենք և ձևավորենք օրակարգեր, որոնք կրկին դժվար է ինստիտուցիոնալիզացնել, որովհետև իրավիճակը փոփոխական է։ Այս մասին  «Մարտահրավերներ և հնարավորություններ՝ 2025-ին ընդառաջ» երկպանելային քննարկմանը ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Եվ փոխությունները զգում ենք ամեն օր և յուրաքանչյուր ֆրագմենտում, և այդ իմաստով իհարկե մենք պետք է այդ ստրես թեստերի նկատմամբ շատ ուշադիր լինենք և պարբերաբար դա իրականացնենք, որովհետև գլոբալ իմաստով ապրանքների, աշխատուժի, կապիտալի շարժի, ծառայությունների շարժի, արտահանման և ներմուծման վերաբերյալ իրավիճակին գումարվում են նաև պատժամիջոցների ռիսկերը։ Բնականաբար, մենք մեր գործառույթները ադապտացրել ենք այս իրավիճակի հետ, և կարող եմ ասել, որ արդեն մեկ տարի է, ըստ էության, այդ բոլոր ռիսկերը մոնիտորինգի տակ են, կայացվում են սիտուացիոն որոշումներ և փորձում ենք որոշակի իմաստով կանոնակարգել և պաշարների նկատմամբ առանձին վերաբերմունք դրսևորել»,- ասաց նա։

Բայց այնուամենայնիվ, նրա խոսքով, պետք է հիշենք և քննարկենք, որ արտաքին առևտրում ունենք ասիմետրիկ իրավիճակ, և դա նույնպես ազդում է պարենային անվտանգության ապրանքների վրա։ 

461