Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:

Փոխվարչապետը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել է բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացիներին Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով շարունակական առաջընթաց և բարգավաճում։

Բարձր գնահատելով վերջին տարիներին Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության դինամիկան՝ փոխվարչապետ Խաչատրյանը նկատել է, որ համընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները լավագույնս դրսևորվում են ինչպես քաղաքական սերտ երկխոսության, տնտեսական, կրթամշակութային կապերի, ապակենտրոնացված և պաշտպանական համագործակցության, այնպես էլ հայ և ֆրանսիացի ժողովուրդների փոխադարձ հարգանքի և անկեղծ բարեկամության միջոցով:

Ամփոփելով ելույթը՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանին մշտապես ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությանն ու Հարավային Կովկասում արդար և հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար՝ վերահաստատելով Հայաստանի Հանրապետության՝ Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր ոլորտներում խորացնելու հանձնառությունը։

236