Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:

Հայաստանի 2024 թ. լավագույն մարզչի թեկնածուներ

Դմիտրի Գունկո - «Ուրարտու»
Վահե Գևորգյան - «Վան»

Եղիշե Մելիքյան - «Փյունիկ»
Վարդան Մինասյան - «Արարատ-Արմենիա»
Ռուի Մոտա - «Նոա»

Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը՝ ժամը 18:00:

Քվեարկությանը կարող են մասնակցել ԶԼՄ-ների ներկայացուցիչները (բացառությամբ ֆուտբոլային որևէ ակումբում աշխատող լրագրողների) եւ Fastex Պրեմիեր Լիգայի 2024-2025թթ. մրցաշրջանի մասնակից ակումբները (մեկ քվե)։

Ակումբների ներկայացուցիչները չեն կարող քվեարկել մրցաշրջանի ընթացքում/ տվյալ պահին իրենց ակումբը ներկայացրած/ներկայացնող թեկնածուի օգտին:

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքում առաջին տեղ զբաղեցրած ֆուտբոլիստը պարգևատրվում է «ոսկե» գնդակ մրցանակով և 4 միլիոն դրամով, երկրորդ տեղ զբաղեցրած ֆուտբոլիստը՝ «արծաթե» գնդակ մրցանակով և 3 միլիոն դրամով, երրորդ տեղ զբաղեցրած ֆուտբոլիստը՝ «բրոնզե» գնդակ մրցանակով և 2 միլիոն դրամով:

Տարվա լավագույն մարզիչը պարգևատրվում է 2 միլիոն դրամով և հուշանվերով։

578