Ավինյանը ներդրումների վերաբերյալ լավ լուր է հայտնել
Հայկական «Superannotate» ստարտափը համավարակի պայմաններում կարողացել է 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում ստանալ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Ընկերության ստեղծած անոտացիոն գործիքը, որի հիմքում ընկած է արհեստական բանականությունը, օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում՝ ինքնագնաց մեքենաներից մինչև անվտանգության համակարգեր և առողջապահություն:
Հետագա հաջողություններ եմ մաղթում SuperAnnotate-ի թիմին:
Համոզված եմ, որ նորարարությունների, գիտական ներուժի ու ձեռնարկատիրական ճկուն մտքի համակցությունը Հայաստանում նոր որակի տնտեսության ստեղծման հիմքն է»,- գրել է փոխվարչապետը:
07 Օգոստոս, 2020 22:22
969
«Օլիմպիակոս»-ը Թիկնիզյանի մասնակցությամբ հաղթանակ է տարել «Պանետոլիկոս»-ի նկատմամբ
18 Հոկտեմբեր, 2026 23:10
Մակրոնը դիմել է ազգին․ Ջարդարարները պատասխան կտան իրենց գործողությունների համար, իշխանությունները կզբաղվեն գների աճով
18 Հոկտեմբեր, 2026 22:34
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) բացման արարողությունը․ Վարչապետ
18 Հոկտեմբեր, 2026 22:08