Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ես հավատացած եմ, որ եթե «կարմիր գծերի» վերաբերյալ որոշումը չընդունվեր, մենք հիմա ավելի խայտառակ իրավիճակ էինք ունենալու: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Երևանի ավագանու 2025թ-ի բյուջեի քննարկման ժամանակ, անդրադառնալով «կարմիր գծերի» թանկացման վերաբերյալ ընդդիմության հարցին, ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

«Դեռևս այն ժամանակ բազմիցս ձեզ խնդրել, հորդորել ենք, ասել ենք՝ «կարմիր գծերի» մասով որոշումը  մի ներկայացրեք որպես ամբոջական բեռնափաթման միջոց, որովհետև մենք էլ այդպես չենք ներկայացնում: Մենք ասել ենք, որ դա համալիր միջոցառումների մեջ միջոցներից մեկն է»,- ասաց Գրիգորյանը:

«Մայր Հայաստան» խմբակցությունից Գրիգոր Իսկանդարյանը նկատեց. «Վարչական դատարանը անվավեր ճանաչեց ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը: Դուք հիմա նույն ձեւով, առանց փոփոխության բերել եք կարմիր գծերը թանկ տարբերակով: Դուք ինքներդ տեսել եք, որ քաղաքը չի բեռնաթափվել: Ինչո՞ւ եք թանկ տարբերակով բերել»:

Ի պատասխան՝ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ անհամաձայնություն ունեն այս որոշման հետ, եւ այդ որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, քանի որ իրենք բողոքարկել են առաջին ատյանի դատարանի որոշումը:

«Վերաքննիչ բողոքով մեր փաստարկները կներկայացնենք: Ասեմ նաև, որ այս տարվա վճարների հաշվարկի հիմքում կա հստակ հաշվարկ ինքնարժեքի մասով, որի մասին կարող եք տեղեկություն ստանալ՝ գրավոր կարգով հարցում անելով»,- ասաց Սուրեն Գրիգորյանը:

363