Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին տեսակապի միջոցով կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին:

 

Այսօր Փաշինյանը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելու պատճառով չի մասնակցի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ դեկտեմբերի 26-ին նշանակված ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու մասին որոշում դեռ չկա:

 

ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումն ավանդաբար անցկացվում է ամեն տարի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում ։

Այս անգամ ոչ պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա Լենինգրադի մարզի «Իգորա» լեռնադահուկային առողջարանային համալիրի հարթակում՝ Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու:

350