Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ակնկալիքը այն էր, որ նախկին նախագահները գային և իրենք իրենց դեմքով, հրապարակային, բանավեճի միջոցով այն փաստարկները, որը իրենք ներկայացնում են տարբեր մարդկանց, պատգամավորների միջոցով, իրենց ներկայացուցիչների միջոցով, ի վերջո գան ու ուղիղ խոսեն դրա մասին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

«Ես նաև տեսա, որ հարցադրում էր արվում՝ ինչու հիմա այդ հարցը բարձրացավ: Ամեն ԱԺ քառօրյայի ժամանակ ընդդիմությունը այդ հարցը բարձրացնում է, մենք միշտ պատասխանում ենք, վարչապետը միշտ պատասխանում է: Եվ ճիշտ կլիներ ու հանրության առջև ազնիվ կլիներ նախորդ նախագահների կողմից, բացի իրենց ներկայացուցիչների միջոցով հարցեր ուղղելը, հարցերի մասին բարձրաձայնելը, գան ու ուղիղ այդ մասին խոսեն»,- ասաց նա:

Կոնջորյանը նշեց, որ նրանք հրաժարվեցին, քանի որ չէին կարող իրենց փաստարկները հիմնավորել. «Իրենք չէին կարող իրենց փաստարկները հիմնավորել, ուղիղ եթերով, հրապարակային կերպով, ժողովրդի առջև»:

565