Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Որոշում կայացնելու պահին պրոֆեսիոնալ թռնողների, կեղծված ընտրություններով նորանկախ երկրի ֆունդամենտ դնողների քաղաքական դիակապտությանը վերջ տալ է պետք։

Այս մասին «Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Քո բառամթերքով ասեմ. տղա էիր, լուծեիր։ Երկիր ես ղեկավարել։ Բա ասում էիր`ամենավատ իշխանությունը որոշում չկայացնող իշխանությունն է։ Որոշում կայացնելդ հրաժարական տալն ու սերունդների գլխին պատերազմ ժառանգություն թողնե՞լն էր։ Որոշում կայացնելդ որոշում չկայացնելն էր։

2008-ին առաջնորդեիր մինչև վերջ։ Որոշում կայացնելդ պրոցեսի կեսից տնային կալանքի անցնե՞լն էր` անվտանգության նկատառումներից ելնելով, երբ փողոցում 10 ցուցարարի դիակ կար։

Որոշում կայացնելու պահին պրոֆեսիոնալ թռնողների, կեղծված ընտրություններով նորանկախ երկրի ֆունդամենտ դնողների քաղաքական դիակապտությանը վերջ տալ է պետք»,- ասված է գրառման մեջ:

 

437