Այսօրվանից Հայաստան-Իրան սահմանի Ագարակ անցման կետում վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ սահմանապահները. Փաշինյան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մինչ այս, Հայաստանի անկախացումից ի վեր, Ագարակ անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնում էին Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողները, և ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել մատուցած ծառայության համար:
Իսկ այսօրվանից սահմանապահ վերահսկողությունը ստանձնած մեր սահմանապահներին հաջողություն և բարի ծառայություն եմ մաղթում»,- գրել է վարչապետը:
30 Դեկտեմբեր, 2024 19:06
1083
Նիկոլ Փաշինյանը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր
29 Հոկտեմբեր, 2026 16:40
Եթե իմ դեմ փաստեր ունեն, չեն օգտագործում՝ կեղծ ընդդիմադիր են. Փաշինյան (տեսանյութ)
29 Հոկտեմբեր, 2026 14:15
Մտածու՞մ եք, որ կոռումպացված հանցագործների խումբ կարա ԱԺ-ում վարչապետի ուղղությամբ շշեր շպրտի ու իրա բերանը չջարդե՞ն․ Փաշինյան
29 Հոկտեմբեր, 2026 14:11