
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևան-Ապարան երթուղայինի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 2-ը շարունակում են մնալ ԲԿ-ներում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
«Երկուսի վիճակը գնահատվում է բավարար և 1 ժամվա ընթացքում նրանք նույնպես դուրս կգրվեն: Մեծ մասը երեկ են դուրս գրվել»:
Հիշեցնենք, երեկ՝ հունվարի 6-ին՝ ժամը 13:52-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արտաշավան գյուղի Տառերի պուրակ հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Վթարի հետևանքով 13 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոններ: Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները:
Առողջապահության նախարարությունից հավելել էին, որ տուժած քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում: