Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Ալիևի ագրեսիվ հայտարարություններով հրճվող ընդդիմության նպատակը մեկն է՝ խաղաղության օրակարգի և այս իշխանության ձախողումը, անգամ եթե դա լինի Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հաշվին։

Էս տեսակի համար չկա, գոյություն չունի ոչ պետական և ոչ էլ ազգային շահ, կա ընդամենը մեկ նպատակ՝ իշխանազավթում։ Նույն ռազմահայրենասիրական լոզունգներով էլ Ղարաբաղը մատաղ արեցին, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը գրավելով էին զբաղված, պետական ինստիտուտները կազմաքանդելով ու քայքայելով էին Ղարաբաղ փրկում։

Բան չի փոխվել, հիմա Ալիևի ագրեսիվ հայտարարություններին ծափ տալով են հայրենիք փրկում։

 ՀԳ․ Ռոբասերժիստները հաջորդ անգամ «նախագահ» ասելիս թող շեշտեն, որ Ալիևի մասին է խոսքը։

753