Վեց երկրների պաշտպանության նախարարները բանակցություններ կանցկացնեն Լեհաստանում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լեհաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները կհանդիպեն հունվարի 13-ին։ Այս մասին TVP Info հեռուստաալիքով հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Ես հաջորդ շաբաթ հրավիրել եմ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի պաշտպանության նախարարներին Լեհաստանում բանակցությունների»,- ասել է նա։
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ զրույցին կմիանա նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Նա հանդիպմանը կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով, պարզաբանել է Կոսինյակ-Կամիշը։
08 Հունվար, 2025 16:19
366
Լեհաստանում ՀՀ դեսպանը քննարկել է ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները
30 Ապրիլ, 2025 20:19
Հայտնի են ամենամեծ ծավալով զենք գնող երկրները
15 Ապրիլ, 2025 14:22
Ընդունվում են Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագրին մասնակցելու հայտեր
23 Հունվար, 2025 18:41
Նորընտիր կանցլեր Մերցը մոտ ժամանակներս կմեկնի Ուկրաինա
07 Մայիս, 2025 16:56
Ուկրաինան և Ռուսաստանը գերիների հերթական փոխանակումն են իրականացրել
06 Մայիս, 2025 18:35
Օրբանը Ուկրաինան անվանել է ԵՄ-ի համար բեռ
06 Մայիս, 2025 15:20