
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լեհաստանը դարձել է առաջատարը արտասահմանից ռազմական արտադրանքի գնման ոլորտում․ այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, ասվում է Համաշխարհային զենքի առևտրի վերլուծության կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է «National Defense» ամսագրում։ Ըստ կենտրոնի՝ սա երկրի ծայրահեղ ռազմականացման հետևանքն է։
Ընդհանուր առմամբ, վերջին չորս տարիների ընթացքում Լեհաստանը կնքել է 68,261 միլիարդ դոլարի (համաշխարհային շուկայի 13,38%-ը) ռազմական արտադրանքի ներմուծման պայմանագրեր և զբաղեցրել առաջին տեղը աշխարհում՝ զգալիորեն առաջ անցնելով զենքի մյուս խոշոր գնորդներից։ Սա խոսում է Լեհաստանի ռազմականացման ամենաբարձր մակարդակի մասին։
Համաշխարհային զենքի առևտրի և ներդրումների կենտրոնը նշել է, որ 2024 թվականի վերջին զենքի ներմուծման պատվերների ծավալի վրա ուշադրությունը տեղափոխվել է Եվրոպա։ Այս ցուցանիշով առաջին, երկրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրել են Լեհաստանը, Ռումինիան և Նիդեռլանդները։
Մասնագետները կարծում են, որ այս միտումը կապված է հատուկ ռազմական գործողության անցկացման և «ՆԱՏՕ-ի երկրներում դրա շուրջ տիրող հիստերիայի» հետ։