Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-ին կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի ավտոցիստեռնը (բեռնված հեղուկ գազով) և «BMW» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինս շրջվել է, իսկ ավտոցիստեռնը կողաշրջվել, ավտոցիստեռնից առկա է հեղուկ գազի արտահոսք․ տուժածեր չկան։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենաները, հոսանքազրկել «BMW» մակնիշի ավտոմեքենան, փակել «ZIL» մակնիշի ավտոցիստեռնի գազի բալոնի փականը և իրականացրել հովացման աշխատանքներ։

194