Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ հունիսի 21-ին՝ ժամը 16:31-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz և Mini Cooper մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր դուրս է բերվել և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ուղևորի դին մոտեցրել շտապօգնության մեքենային և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

93