ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոններ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
25 Հունիս, 2025 22:11
86
ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ կա մեկ զոհ և տուժածներ
21 Հունիս, 2025 20:57
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին
06 Հունիս, 2025 18:36
Մեկ օրում հայտնաբերվել է 10 հետախուզվող. ՆԳՆ
20 Մայիս, 2025 12:29
Գյումրի-Վանաձոր ճանապարհին ընտանիքի երեք անդամների կյանք խլած ավտովթարի վերաբերյալ վարույթով քրեական հետապնդում է հարուցվել BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ
31 Հուլիս, 2024 14:27
Գյումրի-Վանաձոր ճանապարհին մեքենան կողաշրջվել է. 20-ամյա վարորդը մահացել է
01 Հոկտեմբեր, 2021 18:12