Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։

Shamshyan.com-ի համոզմամբ, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին, իսկ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

272