Ներառական ամառային ճամբար՝ 150 երեխաների համար. Երևանի քաղաքապետարանի սոցիալական հերթական նախաձեռնությունը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանը, կարևորելով իր դերն ու մասնակցությունն առավել ներառական հասարակություն ունենալու գործընթացին, աջակցում է «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման ՀԿ-ի նախաձեռնած՝ «Ներառական ամառային ճամբար» ծրագրին:
Ճամբարային հերթական հանգիստը շուրջ 150 երեխաների ու նրանց ուղեկցողներին հնարավորություն կտա իրենց ամառային հանգիստն անցկացնել Լոռվա բնության գրկում:
Մինչև օգոստոսի 13-ը երեխաները կլինեն Ստեփանավանի «Full Camping Stepanavan» ճամբարում: Հագեցած ու հետաքրքիր առօրյայի ընթացքում երեխաները ծանոթանում են կավագործության, կերպարվեստի, կիրառական արվեստի հմտություններին, ինչպես նաև աղետների և արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կանոններին:
01 Օգոստոս, 2025 15:31
201
Օգոստոսի 4-ին և 11-ին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցություն չի անցկացվի
01 Օգոստոս, 2025 13:45
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը․ Երևանի քաղաքապետարան
16 Հուլիս, 2025 21:53
Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր․ Երևանի քաղաքապետարան
14 Հուլիս, 2025 21:59