
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 1-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցներին է ներկայացրել մասնաճյուղի ղեկավար Սարիկ Մինասյանին, իսկ Լոռիում՝ «Դեբեդ» մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին:
Ռոմանոս Պետրոսյանն այս մասին սոցցանցի իր էջում գրել է.
«Աշխատանքային այցով Լոռու եւ Շիրակի մարզերում էի։
Լոռու մարզկենտրոն Վանաձորում՝ մարզը սպասարկող ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի գրասենյակում, մասնաճյուղի ղեկավար կազմին եւ ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեցի մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին։
Ավելի ուշ, Շիրակի մարզկենտրոն Գյումրիում՝ մարզը սպասարկող ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի գրասենյակում, մասնաճյուղի ղեկավար կազմին եւ ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեցի մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Սարիկ Մինասյանին։
Հաջողություն եւ արդյունավետ գործունեություն եմ մաղթում նորանշանակ գործընկերներիս՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ ՀՀ քաղաքացու»,- գրել է նա։