Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 28-ին՝ ժամը 12:15-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ-ին բախվել են Mercedes-Benz և Toyota մակնիշների ավտոմեքենաները․ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բաժանարար արգելապատնեշին։

Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։

119