Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալը նշել է, որ կցանկանար ընթացիկ մրցաշրջանի ավարտին նվաճել բոլոր տիտղոսները: Իսպանացին խոսել է նաև կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի մասին:
«Ճիշտ է, որ Հանսին այլ մարզիչ է, ով բոլորովին այլ խաղաոճ ունի: Մենք փորձել ենք հարմարվել նրա պահանջներին, և կարծում եմ՝ դա մեզ հաջողվել է։ Այս տարի մենք կանենք ամեն ինչ, որպեսզի նվաճենք բոլոր տիտղոսները՝ սկսած Իսպանիայի Սուպերգավաթից»,- Յամալի խոսքերն է մեջբերում Football España-ն։
Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։