Երևանում 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրшերթի է ենթարկել կին հետիոտնի

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունվարի 8-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։30-ի սահմաններում Սաֆարյան փողոցում՝ թիվ 77 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 37-ամյա Դավիթ Նավոյանն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնություն ավտոմեքենայով տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
09 Հունվար, 2025 15:46
242