Երևանում բախվել են «Nissan»-ն ու մոպեդը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:10-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցի թիվ 13/1 հասցեի դիմաց բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան ու մոպեդը:
Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարը հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, պարզվում է ավտոմեքենայի վարորդի և մոպեդավարի ինքնությունը:
23 Սեպտեմբեր, 2024 20:20
226