Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի շնորհավորական ուղերձը՝ Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ։

 

«Սիրելի՛ լրագրողներ,

 

Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ՝ ձեր նվիրված աշխատանքի համար։

 

Ժամանակակից աշխարհում, որտեղ տեղեկատվությունը շարժիչ ուժ է, դուք՝ լրագրողներդ, հանդիսանում եք հասարակության զարկերակը պահող իրական հենասյունը։

 

Տեխնոլոգիաները զարգանում են արագ, բայց նույնիսկ արհեստական բանականությունը դեռ չի կարող փոխարինել լրագրողի վերլուծական հայացքին, սուր հարցերին ու փաստը ստուգելու համառությանը։

 

Ձեր հետևողական աշխատանքի շնորհիվ մեր քաղաքացիները հնարավորություն ունեն տեղեկացված լինելու՝ տեղական և միջազգային իրադարձություններից մինչև տեխնոլոգիական զարգացումներ։

 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հավատում է թափանցիկության, երկխոսության և տեղեկացված հասարակություն ձևավորելու կարևորությանը։ Այս ճանապարհին մենք ձեզ դիտարկում ենք որպես գործընկերներ, որոնց կարծիքն ու քննադատությունը անհրաժեշտ են ոլորտի զարգացման համար։

 

Շնորհակալ եմ ձեր հետևողականության, պրոֆեսիոնալիզմի ու նաև տեխնոլոգիական թեմաների հանդեպ հետաքրքրության համար։ Թող ձեր խոսքը միշտ հնչի ազատ ու վստահ»։

109