Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ, այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Հարավային Կովկասը Ռուսաստանի համար հեռավոր տարածաշրջան չէ։ Մենք ցանկանում ենք, որ Կովկասում լինի խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն, փոխվստահության մթնոլորտ և անվտանգություն։ Մենք մեր լավ հարաբերություններն ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, և արժևորում ենք այդ հարաբերությունները։ Մենք մտադիր ենք անել մեզնից կախված ամեն ինչ՝ այդ հարաբերությունները զարգացնելու համար»,- ընդգծել Է Կրեմլի ներկայացուցիչը։
Հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս շփումներ է ունեցե՞լ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Պեսկովը պատասխանել է, որ «այս օրերին շփումներ չեն եղել»։