Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լրագրող Թաքեր Կառլսոնը, հայտարարություն անելով Վլադիմիր Պուտինին սպանելու Ջո Բայդենի ծրագրերի մասին, որևէ ապացույց չի ներկայացրել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք այնքան էլ չենք հասկանում, թե ինչ է նկատի ունեցել Թաքեր Կառլսոնը, երբ ասել է դա: Նա որևէ ապացույց չի չներկայացրել, ուստի ես ի վիճակի չեմ մեկնաբանելու նրա ասածը: Պարզ չէ, թե ինչ նկատի ուներ: Ակնպիսի ժամանակներ են, երբ առանց ապացույցների տեղեկատվությունը կարող է ումից ասես դուրս գա, ավելի լավ է ոչ մեկի խոսքին չհավատաս»,- համապատասխան հարցին պատասխանել է նա։

 

490