Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միանշանակ էր, որ նախագիծն իրականում ողջունելի նախագիծ է՝ կապված հենց օրհներգի նկատմամբ հարգանքի ավելացման, այն է, որ պաշտոնական մի ձև ունենան և բոլոր պաշտոնական արարողությունների ժամանակ հենց այդ ձևն էլ օգտագործվի: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց օրհներգի մասին օրենքի նախագծի հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանը:

Ղազարյանի խոսքով՝ այս օրենքի ընդունումը  հարգանք է  խորհրդանիշի նկատմամբ:

«Քառատողի փոփոխության դեպքում էլ միայն լավատեսական ազդեցություն ունի, երբ օրհներգը ավարտվում է ավելի լավատեսական նոտայով, սա ևս ողջունելի է»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ եթե սահմանում են օրենքը, ապա սանկցիաներ էլ են լինելու, որի շուրջ քննարկումները կլինեն 2-րդ և 3-րդ ընթերցման ժամանակ:

 

327