Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պետական խորհրդանիշների մասին խոսակցությունը ենթադրում է պետության մասին խոսակցություն: Եվ կարծում եմ, որ մենք կարիք ունենք հասկանալու, թե մենք ինչպես ենք վերաբերվում մեր պետությանը: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ես ունեմ մեկ հայրենիք և դա իմ պետությունն է: Եվ կարծում եմ՝ դա պետք է լինի մեր պետության յուրաքանչյուր քաղաքացու ամենակարևոր սկզբունքը, որով առաջնորդվում է, որովհետև եթե մենք այսօր չենք սովորեցնում մեր երեխաներին ինչպես ապրել մեր երկրում, ինչպես զարգացնել մեր երկիրը, ապա մնացած բոլոր խոսակցությունները դառնում են ուղղակի այդ օրակարգերին չնպաստող, չզարգացնող և որևէ տեղ չտանող ու մենք հայտնվում ենք նույն փակուղում, որտեղ հայտնվել ենք տարիներ շարունակ»,-ասաց նախարարը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

378